«Գազի գների շոկին դեռ չընտելացած՝ հայ բազմաչարչար սպառողները նոր շոկի մեջ են հայտնվել արդեն էլեկտրաէներգիայի վճարումների մասով, որոնք գրեթե գազին հավասարվել են։
Ըստ լավատեղյակների, այս «թվերն» անմիջականորեն կապված են ՀԷՑ-ի վաճառքի հետ։ «Էլեկտրիկներից» շատերը, ցանցը մաքրելու, «համ էլ՝ ով սաղ-ով մեռած» կարգախոսից ելնելով, հավելագրումներ են կատարում։ Բայց իրենց ուղղված հարցերին ի պատասխան՝ անվրդով ասում են. «Ճիշտ ա սաղ, ոչ մի հավելագրում չկա, ձեր տանը սոչիկ դրեք՝ համոզվեք»։
Բանն այն է, որ նրանք շատ լավ գիտեն՝ ով տանը «սոչիկ» ունի, դրանց մոտ հավելագրում չեն կատարում, «սոչիկ» չունեցողների վրա են կատարում հավելագրումները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել