Եթե որևէ քրիստոնյա Թեհրանի կենտրոնում մահմեդական մզկիթի պատկերով մի մեծ պաստառի վրա գովազդեր իր սեփական դիսկոտեկը, վստահաբար կքարկոծվեր ազգային կրոնը պղծելու համար:

Սակայն պարզվում է՝ նմանատիպ քայլ իրենց թույլ են տալիս Հայաստանում բիզնես ունեցող իրանցիները: Երեկ՝ հուլիսի 5-ին, Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, երեկոյան ամենամարդաշատ ժամին մայթեզրին կանգնած էին երկու գովազդային մեքենաներ: Մեքենաներից մեկի գովազդային պաստառը պատկերում էր անբարո տեսքով մի պարուհու, որն իր կրքոտ հայացքով կանչում էր դեպի մահմեդական դիսկոտեկ, իսկ մյուս մեքենայի գովազդում պատկերված կիսամերկ կինը հրավիրում էր էրոտիկ մերսման:

Այս ամենը պակաս սարսափելի կլիներ, եթե առաջին գովազդի ետնամասում պատկերված չլիներ հայկական ազգային խորհրդանիշ հանդիսացող Արարատ լեռը, իսկ մյուսի վրա 4-րդ դարի ամենամնայուն քրիստոնեական արժեքներից մեկը՝ Սևանավանքը: Այդպիսով՝ ակնհայտ է, որ պարսիկներն ակամայից պղծում են մեր ազգային և կրոնական արժեքները:

Հատկանշական է, որ պաստառների վրա տեղադրված գովազդային տեքստն ամբողջությամբ պարսկերենով է գրված, միայն գիշերային ակումբ հիշոցնող դիսկոտեկի հասցեն նշված է նաև հայերենով:

Նյութը՝ Times.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել