«Գումար վաստակելու համար հաղորդում վարելու ցանկություն չունեմ». Սարգիս ՄնոյանLife.panorama.am-ը գրում է.

Հաղորդավար Սարգիս Մնոյանը տեւական ժամանակ է `չի երեւում հեռուստաէկրաններին: Վերջին անգամ հեռուստադիտողը նրան տեսել է «Բարի ախորժակ» հաղորդաշարի շրջանակներում:

Life.panorama.am-ը անձամբ Սարգիսից հետաքրքրվեց` ինչով է այժմ զբաղված նա, եւ արդյոք հաղորդավարին էլի կտեսնենք էկրանից այն կողմ:

Նրա խոսքով, ինքն այժմ զբաղված է իր մշտական գործերով. արդեն 20 տարի է` կադրից դուրս գործունեություն է ծավալում, կատարում է պրոդյուսերական, սցենարային աշխատանքներ: «Այն, ինչ անում եմ, որեւէ կապ չունի հայաստանյան շուկայի հետ, այն նախագծերը, որոնց վրա արդեն մոտ երկու տարի է աշխատում եմ, ռուսական շուկայի համար են `սցենարային աշխատանք, նախագծերի մշակում եւ այլն», - մեզ հետ զրույցում պարզաբանեց Սարգիս Մնոյանը:

Մեր այն հարցին, թե նրան էլի կտեսնենք էկրանից այն կողմ `որպես հաղորդավար, վերջինս պատասխանեց, որ հնարավոր է, սակայն այս պահին ժամանակի խնդիր ունի: «Եթե հետաքրքիր նախագիծ լինի` մեծ հաճույքով կհամաձայնվեմ: Եղել են մի քանի առաջարկներ, որոնք ստիպված եմ եղել մերժել` տարբեր պատճառներով, առաջին հերթին` ստեղծագործական. ինձ չեն բավարարել առաջարկները, այն, թե ինչ եւ ինչպես պետք է իրականացվի տվյալ նախագիծը», - մեկնաբանեց Սարգիս Մնոյանը: Նա առանձնացրեց մի քանի նախապայման` որպես հաղորդավար աշխատելու համար. պրոդուկտը պետք է լինի որակյալ, ֆորմատը` հետաքրքիր, աշխատանքն էլ շատ ժամանակ չխլի: «Եթե առաջին երեք պայմանները լինեն, ֆինանսի գործոնն արդեն կարեւոր չի լինի. ես գումար վաստակելու համար հաղորդում վարելու ցանկություն չունեմ»,-ընդգծեց պրոդյուսերը: Մեզ հետ զրույցում նա նաեւ նկատեց, որ հայաստանյան TV շուկայում լուրջ ճգնաժամ է հասունանում, ու եթե շուտափույթ դրա դեմը չառնվի, ապա այն շուտով իրականություն կդառնա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել