Yerkir.am-ը գրում է.
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը, նախագծի համահեղինակներից մեկը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, նշեց, որ ելույթի այլ տեքստ էր պատրաստել, բայց նախորդ պատգամավորի՝ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթից հետո «որոշել է դատարկ խոսքերը մի կողմ դնել և անցում կատարել բովանդակալից բառակապակցությունների պարզաբանմանը»:
Պատգամավորի խոսքով՝ հայկական հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում հայ սպառողն ու հայ հանդիսատեսն է, որն ունի որակյալ հեռուստատեսություն ունենալու և համաշխարհային որակյալ հաղորդումների հանդիսատես լինելու իրավունք, ինչը բացառապես պայմանավորված է հեռուստատեսությունների ֆինանսական բացակայության պատճառով:
«Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մենք այսօր ստիպված ենք գրեթե բոլոր TV-ներով դիտել հին հեռուստաֆիլմեր, նորերի ձեռքբերումը բավական մեծ գումար արժի, իսկ ոչ լիցենզավորված ֆիլմերն արգելված է ցուցադրել: Ինքս հանդիսանում եմ կին պատգամավոր և հիշում եմ՝ վերջերս մենք քննարկում էինք հեռուստատեսության ու հաղորդումների մասին թեմաները, բոլորիս մտահոգում էր մեկ հարց՝ ինչո՞ւ մեր հեռուստատեսություններում բացակայում են որակյալ կրթական, մանկապատանեկան, ռազմահայրենասիրական, դաստիարակչական հաղորդումները, և փակուղին տանում է մի կետի ՝ ֆինանսական բացակայության մասին»,- հիմնավորեց պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



