17 ուշագրավ փաստ Ռուսաստանի մասին. Business Insider168.am-ը գրում է.

Business Insider-ը ներկայացրել է 17 ուշագրավ փաստ Ռուսաստանի մասին՝ ընդգծելով, որ վերջին շրջանում շատ է խոսվում այդ երկրի մասին: Տարեսկզբին դա կապված էր Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի հետ, ինչից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերստին իր «մկանները ցուցադրեց», սակայն այս անգամ Ղրիմում: Աշխարհի 8-րդ խոշորագույն տնտեսությունն (G8) ունեցող Ռուսաստանին անկարելի է անտեսել: Ստորև ներկայացվում են այդ երկրի վերաբերյալ ուշագրավ փաստեր, որոնք կօգնեն էլ ավելի մեծ պատկերացում կազմել Ռուսաստանի մասին:

1. Ռուսաստանի տարածքը կազմում է ավելի քան 17 միլիոն քառակուսի կիլոմետր, ինչը համեմատելի է Պլուտոն մոլորակի հետ, որի տարածքը կազմում է 16.6 միլիոն քառակուսի կիլոմետր: 

russia-has-the-same-surface-area-as-pluto

2. Ռուսաստանի խողովակաշարերի (ներառյալ կոնդենսատի, գազի, հեղուկացված նավթի ու գազի, նավթամթերքի) երկարությունը կազմում է 259.913 կիլոմետր: Մինչդեռ հասարակածի երկարությունը կազմում է 40.075 կիլոմետր: 

russias-pipelines-could-loop-around-earth-more-than-six-times

3. Ռուսաստանն ունի բարձր հարստացված 695 տոննա, որով և նա առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 604 տոննա: 

russia-accounts-for-half-the-global-stockpile-of-highly-enriched-uranium-heu

4. Ռուսաստանի բնակչությունը 1993 թվականից նվազել է 6.6 միլիոնով, ինչը համարժեք է Մասաչուսեթսի բնակչությանը: 2010 թվականին Ռուսաստանի բնակչությունը կազմել է 141.9 միլիոն մարդ: Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականն այն նվազելու է 10.7 տոկոսով՝ նվազելով մինչև 126.6 միլիոնի: 

russias-population-has-fallen-by-66-million-since-1993-thats-the-equivalent-of-massachusetts

5. Ադլեր-Կրասնայա Պոլյանա ճանապարհի կառուցումը Ռուսաստանի համար արժեցել է 8.6 միլիարդ դոլար (թունելներով ու կամուրջներով այդ ճանապարհը համարվում է աշխարհի ամենաթանկ ճանապարհը): Ճանապարհի երկարությունը կազմում է մոտ 30 մղոն: Այն Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ականատես է եղել բազում իրադարձությունների: 

a4

6. British Petroleum-ի տվյալներով՝ Ռուսաստանի գազային պաշարները համարժեք են 13.2 միլիարդ օլիմպիական լողավազանների տարողությանը: Ռուսաստանի գազային պաշարները կազմում են 1,163 տրիլիոն խորանարդ ֆուտ, որով և նա աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Օլիմպիական լողավազանի տարողությունը կազմում է 88,000 խորանարդ մետր: 

russias-natural-gas-reserves-are-equivalent-to-about-132-billion-olympic-size-swimming-pools

7. Ռուսաստանն ունի 9 ժամային գոտի, ինչը բնորոշ չէ աշխարհի որևէ այլ երկրի: Ավելի վաղ դրանց քանակը 11-ն էր, սակայն 2010 թվականին ժամային գոտիների քանակը նվազեցվեց մինչև 9-ի: 

russia-has-nine-contiguous-time-zones-more-than-any-other-country

8. British Petroleum-ի տվյալներով՝ Ռուսաստանի նավթային ապացուցված պաշարները կազմում են 87 միլիարդ բարել, ինչը նրան կբավականացնի դեռ 75 տարի: Այդ հաշվարկի համար հիմք է ծառայել այն, որ 2012 թվականին Ռուսաստանում նավթի օրական սպառումը կազմել է 3.2 միլիոն բարել: 

russia-has-87-billion-barrels-of-proven-oil-reserves-enough-to-last-it-another-75-years

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել