Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում անդրադարձել է Դուբլինում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությանը և հղած ազդակներին։

 ԱԺ փոխնախագահը «մասնավորապես, ասել է.

 «Հարգելի խորհրդարան,

Օրեր առաջ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանը, որտեղ որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ` ելույթով հանդես եկավ Նախագահ Սերժ Սարգսյանը և հստակ ազդակներ հղեց թե՛ ԵԺԿ-ին, և թե՛ միջազգային հանրությանը.

Առաջին, Հայաստանը դեմ է նոր բաժանարար գծերի ձևավորմանը և շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:

Երկրորդ, Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիան շարունակում է ապօրինի շրջափակման մեջ պահել Հայաստանը` իրականացնելով ժխտողականության քաղաքականություն և անտեսելով հայրենազրկված հայ ժողովրդի պահանջը:

Երրորդ, Եվրոպան այլևս չպետք է լռի, երբ ականատես է լինում անարդարության, իսկ չլռելու մի ձև կա` հիշել, դատապարտել և պահանջել:

Չորրորդ, Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանը շարունակում է ֆաշիզմի և հայատյացության քաղաքականությունը, որը չի կարող ընդունելի լինել եվրոպական արժեհամակարգի համար: 
Հինգերորդ, Հայաստանը պատրաստակամ է շարունակելու կառուցողական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել