Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանն ԱԺ հայտարարությունների ժամին այսօր ասաց, թե Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը վաղուց է հասունացել, պատճառներն ավելի քան բավարար են՝ Կառավարությունը չի կարողանում դիմագրավել առկա մարտահրավերներին: 

«Ակնհայտ է, որ Կառավարությունն ի վիճակի չէ դիմագրավել երկրի առջև կանգնած մարտահրավերներին. համարժեք քայլեր չի կատարում արտագաղթը կանխելու, սոցիալական լարվածությունը մեղմելու, աղքատությունը կրճատելու ուղղությամբ»,-հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը։

Շարունակելով, թե նույնքան ակնհայտ է, որ միայն Կառավարությունը փոխելով այս իրավիճակը երկրում չի փոխվի: «Որևէ երաշխիք չկա, որ նոր Կառավարությունն ավելի լավը կլինի, ավելի արդյունավետ կաշխատի: Դա պարզապես անհնար է երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում, երբ մարդկանց մի խումբ շարունակաբար բռնազավթում է իշխանությունը և թելադրում իր կամքը մի ամբողջ ժողովրդի»,-նշեց Ստեփան Դեմիրճյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել