1in.am-ը գրում է.

44-ամյա հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը անկեղծ զրույց է ունեցել InStyle ամսագրի հետ: Գեղեցկուհին զարդարել է նորաձևության ամսագրի ապրիլյան համարի շապիկը, նաև պատմել է իր անձնական կյանքի մասին ու խոստովանել, որ միշտ վախեցել է միայնությունից: 

«Ես չեմ սիրում մենակ լինել.... տանել չեմ կարողանում միայնությունը: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու ինձ դուր չի գալիս մենակ մնալ, ու ինձ իսկապես անհանգստացնում են միայնությունից այդքան վախենալու պատճառները: Սակայն բարեբախտաբար, հիմա անիմաստ է մտածել այս մասին»,- անկեղծացել է Լոպեսը:

Ջենիֆերը նաև խոստովանել է, որ տարիների հետ դադարել է հավատալ «մինչ մահը չբաժանի մեզ» արտահայտությանը»: Ամեն հարաբերություն ունի իր ժամկետը՝ համոզված է դերասանուհին: 

«Նախկինում սերը ինձ համար նշանակում էր հավերժություն, սակայն տարիների հետ ես դադարեցի դրան հավատալ: Ես հրաժարվեցի իդեալական հարաբերությունների հեքիաթային ֆանտազիաներից: Հիմա հավաքելով այդքան փորձ ու անցնելով այդքան փորձությունների միջով՝ ես հասկացա, որ գոյություն չունեն կանոններ: Կարող է ամեն ինչ ամենևին էլ այնպես չդասավորվել, ինչպես ցանկանում ես»,- ասել է Լոպեսը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել