Կշարունակի՞ ՀԱԿ-ը համագործակցել ԲՀԿ հետ, եթե վերջինս սահմանափակվի միայն կառավարության հրաժարականի պահանջովPanorama.am-ը գրում է.

«Երկիրը խորը ճգնաժամի մեջ է: Հայաստանում խնդիրները կարող են լուծվել միայն լեգիտիմ իշխանության հաստատմամբ, այլ կերպ` ոչ»,- ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` նշելով, որ այդ մասին ինքն ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ: 

Լ.Զուրաբյանը հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել հանդիպմանը քննարկածից, միայն նշեց, որ այլ կերպ չեն պատկերացնում առկա խնդիրների լուծումը.

Ինչ վերաբերում է այն հարցին, թե շարունակելու են պնդել կառավարությանն անվստահություն հայտնելու մասով, Լ.Զուրաբյանն ասաց, որ կառավարության հրաժարականը այն գործիքն է, որ թույլ կտա համախմբել Հայաստանի քաղաքական ուժերին՝ հանուն երկրում արմատական փոփոխությունների: Բայց միայն դա չէ նրանց մոտեցումը.«Ծրագրերը ավելի հեռահար են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել