Panorama.am-ը գրում է.
Այսօր կեսգիշերն անց ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի մոտ, մի մարմնավաճառի ծեծի են ենթարկել և գումար պահանջել: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը մարմնավաճառին ներկայացրել է բաժին, որտեղ նա հաղորդում է տվել, որ 4 ամիս առաջ ծանոթացել է 4 տղայի ու նրանց հետ շփվող 2 մարմնավաճառների հետ, որոնք առաջարկել են աշխատել իրենց հետ և որոշակի գումար տալ աշխատանքի դիմաց` սպառնալով հրաժարվելու դեպքում դանակով վնասել և թույլ չտալ, որ ինքը Շենգավիթի վարչական տարածքում մարմնավաճառությամբ զբաղվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/law/2014/03/11/police/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



