Մի լուսանկարը կարող է հիմնովին փոխել լուսանկարչի կյանքը: Այդպես եղավ նաև Մարկ Թիպլի հետ: Նա ձեռնամուխ եղավ մի հետաքրքիր լուսանկարչական նախագծի իրականացման: Այդ նախագիծը կոչվում է «Ստորջրյա նախագիծ»: Նախագծի առանձնահատկությունն այն է, որ դրա շրջանակներում նկարված բոլոր լուսանկարները ջրի տակ են նկարվել: Այդ լուսանկարներում արտացոլված է անօգնականության զգացումը, որով մարդ համակվում է այն ժամանակ, երբ չի կարողանում ազատ շնչել: Դրանցում կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ ճիգ գործադրում՝ շունչը մի քանի վայրկյան ավել պահելու համար: Այս ամենն այնքան վառ ու տպավորիչ կերպով է ներկայացված նախագծի շրջանակներում, որ դիտողների շունչը ևս սկսում է կտրվել այդ լուսանկարներին նայելիս: Այդ ստորջրյա լուսանկարներում պատկերված է պայքարը մարդկանց ու ջրի ալիքների միջև: Նախագծի գաղափարը Մարկ Թիպլի գլխում հանկարծակի է ծագել: Ահա թե ինչ է պատմել նա «Ստորջրյա նախագծի» մասին իր հարցազրույցներից մեկում.

«2009 թ.-ի դեկտեմբերի 17-ին ես լուսանկարում էի Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Քուգի լողափի ալիքները: Սկզբում ալիքները հանդարտ էին, սակայն աստիճանաբար ջուրը սկսեց ալեկոծվել: Ալիքներն ինձ իրենց գիրկն առան: Ես սուզվեցի ջրի մեջ, ու այդ պահին մտածեցի, որ պետք է թույլ տալ, որ տեսախցիկն էլ ինձ հետ միասին լող տա ջրի տակ: Ես սեղմեցի տեսախցիկի համապատասխան կոճակը, և այդ պահին ծնվեց իմ առաջին ստորջրյա լուսանկարը, որն անվանվեց «Փախուստ»: Այդ պահից ի վեր ես փոխեցի իմ լուսանկարչական ուղղությունը և տարվեցի «Ստորջրյա նախագիծ» անվանումը կրող շարունակական նախագծի իրականացմամբ:  

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

The Underwater Project by Mark Tipple

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել