Լուսանկարիչ Թոմը բնակվում է Լեհաստանում: Շատ բան հայտնի չէ նրա մասին: Գուցե նա դիտավորյալ ցանկանում է իր լուսանկարների պես խորհրդավոր մնալ: Թոմի լուսանկարչական աշխատանքներում գերակշռում են բնապատկերները: Հասարակ տերևը, անապատի մրրիկը, ծաղիկներն ու ծառերը նրա լուսանկարներում ասես կենդանի շունչ են ստանում: Նայելով դրանց՝ դուք մտովի կտեղափոխվեք բնության գիրկը: Թոմը հավատում է, որ ամեն մի մանրուքի մեջ էլ գեղեցկություն կա, պարզապես պետք է կարողանալ տեսնել այն, իսկ լուսանկարչի գործն է արտացոլել այդ գեղեցկությունը լուսանկարներում: Այս լուսանկարչի ստեղծագործությունները տեղ են գտել տարբեր կայքերում և արժանացել բազմաթիվ արվեստասերների բարձր գնահատականին: Հուսով ենք, որ դուք ևս անտարբեր չեք մնա դրանց հանդեպ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




























