Առավոտյան սուրճն ըմպելիս սեղանին փոքրիկ ծաղիկ դրեք
Էվոլյուցիոն հոգեբանները կարծում են, որ ծաղիկների կամ առհասարակ բույսի առկայությունը ենթագիտակցորեն անվտանգության զգացում է առաջացնում:
Մարդ ենթագիտակցորեն մտածում է, որ եթե տվյալ վայրում ծաղիկն աճում է, ապա կարելի է այդտեղ «արմատներ գցել»: Այսպիսով՝ փոքրիկ ծաղկեփնջի առկայությունն առավոտյան կստիպի հավատալ, որ օրը հաջող է լինելու:
Քնեք աջ կողքի վրա
Ըստ գիտնականների՝ աջ կողմի վրա քնելն ազդում է երազների վրա: Նրանք պարզել են, որ աջ կողքի վրա քնող մարդիկ ավելի հաճելի երազներ են տեսնում՝ թեթևության, ուրախության, խաղաղության և սիրո զգացումով, որից հետո արթնանում են ավելի լավ զգացողությամբ և ավելի առույգ են լինում:
Մեկ բաժակ նարնջի հյութ ըմպեք
Բացի նրանից, որ նարինջը առավոտյան գույնն ու տրամադրությունն է արտահայտում՝ նման լինելով արևին, այն նաև հարուստ է B6 վիտամինով:
Մեկ ժամ շուտ պառկեք քնելու
Երբ մարդը կորցնում է քնելու ժամանակը, նա կորցնում է նաև հումորի զգացումը: Ինչպես բացատրում է Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսորը՝ հագեցած քնի պակասը խոչընդոտում է զգացմունքները ճիշտ ընկալելուն:
Մարզանք արեք
Մի քանի թեթև վարժությունները կստիպեն սրտին ավելի թեթև աշխատել ողջ օրվա ընթացքում: Հետաքրքրական է, որ 5 րոպե մարզումները բնության գրկում կբարձրացնեն տրամադրությունը:
աղբյուր՝ Huffington Post
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=251049785076408&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել