Է. Շարմազանով. ՀԱԿ-ի ուզածը ուրիշ է, այլապես կգնար ու կպաշտպաներ ԲՀԿ-ի թեկնածուինPanorama.am-ը գրում է.

«Ցանկացած քաղաքական ուժի, առավել ևս ընդդիմության նպատակը պետք է լինի իշխանափոխությունը: Եթե ինքը չի ուզում գալ իշխանության, ուրեմն ինքը կամ երգի-պարի խմբակ է, կամ էլ ֆակուլտատիվ պարապմունքների միավորում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այսօր կայանալիք ԲՀԿ-ՀԱԿ պատվիրակությունների հանդիպումն ու քննարկման օրակարգը՝ իշխանափոխությունը:

Նրա խոսքով, սակայն, ամբողջ աշխարհում էլ իշխանափոխության միակ ճանապարհը ընտրություններն են: Բայց ինքը չի գտնում, որ Հայաստանում կան բիձինաիվանիշվիլիներ:

«Ես գուշակություններով չեմ զբաղվում և չորս ընդդիմադիր ուժերի համագործակցությունն էլ նոր երևույթ չի: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում՝ ընտրությունների նախօրեին էլ կար, պարզապես դերակատարներն են փոխվել՝ այն ժամանակ առաջին ջութակահարը Հմայակ Հովհաննիսյանն էր: Բայց տեսանք, թե ընտրություններից առաջ այդ համախմբումը ինչի բերեց»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Ապա նաև հավելեց` դա բնական երևույթ է և ինքը համաձայն է այն գնահատականների հետ, որ այդ օրակարգը ավելի շատ արհեստական է և արհեստականորեն ուռճացվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել