10  Գրեյֆրեյերս գերեզմանոց

1- cemetary2

Էդինբուրգում գտնվող Գրեյֆրեյերս գերեզմանոցում մի տխրահռչակ ուրվական է բնակվում: Այս գերեզմանոցում է թաղված 17-րդ դարի շոտլանդացի փաստաբան Ջորջ Մակքենզին: Նրա ջանքերով Անգլիայի թագավոր Կառլոս II-ի 18.000 հակառակորդը ենթարկվել են մահապատժի: 1999 թ.-ին մի անօթևան մարդ գերեզման մտավ ցրտից պաշտպանվելու համար: Նրա ոտքը սայթաքեց, և ինքն էլ չհասկացավ, թե ինչպես պատահեց, որ նա ընկավ Ջորջ Մակքենզիի դագաղի մեջ, դագաղը փշուր-փշուր եղավ, և թափառաշրջիկը դիակի փոշով պատվեց ու սարսափահար փախուստի դիմեց: Այդ պահին մի մարդ իր շան հետ անցնում էր այդ մասով: Թափառաշրջիկին տեսնելով՝ նա վախեցավ ու կարծեց, թե իր աչքին ուրվական է երևում, սակայն իրական ուրվականները դեռ առջևում էին: 

Մարդիկ շուտով սկսեցին խոսել գերեզմանի տարածքում տեղի ունեցող տարօրինակ իրադարձությունների մասին: Քաղաքային խորհուրդը մարդկանց արգելեց մուտք գործել գերեզմանոց այնքան ժամանակ, քանի դեռ Ջեն Էնդրյու-Հենդերսոնը ուրվականին հայտնաբերելու նպատակով պաշտոնական հետազոտություն չանցկացրեց գերեզմանոցի ողջ տարածքում: Այդ ժամանակից ի վեր 350 մարդ պնդել է, որ գերեզմանի տարածքում իրենց վրա պոլտերգեյստ է հարձակվել: Պատմում են, որ ուրվականը կոտրել է բազմաթիվ մարդկանց ոսկորները: Գերեզմանոցի տարածքում 170 մարդ է մահացել:

Գրեյֆրեյերսում թաղված է նաև Թոմաս Ռիդելը: Ասում են, որ նա ևս կարող է կապ ունենալ չար ոգու հարձակումների հետ: «Հարի Փոթերի» երկրպագուները այցելել են գերեզմանոց՝ Թոմաս Ռիդել անունով մի մարդու շիրիմին հաղորդագրություններ թողնելու համար  (Թոմաս Ռիդելը Վոլան դե Մորտի պաշտոնական անունն  է): Ջոան Ռոուլինգն ասել է, որ այդ գերեզմանը ենթագիտակցական մակարդակով որոշակի ազդեցություն է ունեցել իր վրա, երբ նա ընտրել է անունը: Հնարավոր է նաև, որ Թոմաս Ռիդելը իրականում չար կախարդ էր, և Ռոուլինգը շատ ավելին գիտի, քան խոստովանում է:  

 9  Սթոք Լեյսիի հալածյալ ճանապարհը

8- road

2002 թվականին Անգլիայի Սթոուք Լեյսի գյուղում տարօրինակ պատահարներ սկսեցին տեղի ունենալ: 18 ամսվա ընթացքում միևնույն ցանկապատին բախվեց 26 ավտոմեքենա: Ասում են, որ այս ամենը մի չար ոգու ձեռքի գործն է: Վարորդներից շատերը պատմում են, որ նախքան ճանապարհից շեղվելը, իրենց մոտ այնպիսի զգացողություն է եղել՝ ասես ինչ-որ մեկը ղեկից պոկում է իրենց ձեռքերը: Ուրիշներն էլ ասում էին, որ իրենց ավտոմեքենայի անիվները պարզապես չէին ընթանում այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ իրենք էին վարում մեքենան: Ամենազարմանալին այն էր, որ այս ավտովթարների ժամանակ մարդիկ չէին վնասվում և զոհեր չէին լինում: Պատմությունն էլ ավելի խճճվեց, երբ հայտնվեց մի խորհրդավոր էքստրասենս: 

Կառավարության խորհրդի անդամներից մեկը՝ Ռիչարդ Ջեյմսը, ասաց, որ իրեն մոտեցել է մի տղամարդ և ներկայացել իբրև էքստրասենս: Այդ տարօրինակ անծանոթ ծերունին ասել է, որ ինքը գիտի, որ 1930-ականներին այդ ցանկապատի մոտակայքում ավտովթարից մի կին է մահացել: Նա ցանկացել է, որ այլ մարդիկ ևս ավտովթարի ենթարկվեն, սակայն  միաժամանակ խոստացել է, որ ոչ մեկին թույլ չի տա վնասվել վթարի ժամանակ:

 8  Ժաբոտիկաբալի պոլտերգեյստը

7- brazil2
1965 թ.-ին 11-ամյա Մարիա Խոսե Ֆերեյրան դարձավ Բրազիլիայի պատմության ամենատխրահռչակ պոլտերգեյստի զոհը: Ամեն ինչ սկսեց Ժաբոտիկաբալի իր տանը: Օդում հանկարծ աղյուսի կտորներ ու քարեր հայտնվեցին ու սկսեցին ավերել շուրջբոլորը պատահած ամեն բան: Մարիայի ընտանիքը քահանա կանչեց էքսորցիզմ իրականացնելու համար: Սա էլ ավելի զայրացրեց չար հոգուն, և նա սկսեց էլ ավելի կատաղի գրոհել: Գտնված ամենամեծ քարը 3.7 կգ. էր, և քարերի մի մասը մագնիսական էին: Քարերն այլևս չէին հայտնվում, սակայն տան կահույքը սկսել էր ինքն իրեն այս ու այն կողմ շպրտվել:

Մարիան ավելի ծանր փորձությունների էր ենթարկվում, քան իր տունը: Նա ապտակներ էր ստանում, ենթարկվում ծեծի, ինչի արդյունքում նրա ողջ մաշկը կապտուկներով էր պատվում: Մարիայի մաշկի մեջ անսպասելիորեն սկսեցին ասեղներ հայտնվել: Մի առիթով նրա ոտքի կոճից 55 ասեղ հանեցին: Պոլտերգեյստը գիշերները նրա դեմքը փակում էր բաժակներով՝ այս կերպ նրան խեղդամահ անելու համար: Խնդիրները Մարիային դպրոցում ևս հանգիստ չէին տալիս: Այսպես՝ մի անգամ դպրոցի ճաշարանում նրա վերնազգեստը հայտնվեց բուխարու մեջ: Մի տարի շարունակ պոլտերգեյստի հարձակումները չէին դադարում: Ի վերջո, Մարիան այցելեց  պայծառատեսի:

Պայծառատեսն ասաց, որ Մարիայի վրա հարձակումներ էր գործում մի մոլեգին ուրվական, քանի որ Մարիան նախկին կյանքում վհուկ է եղել: Վհուկությամբ զբաղվելու ընթացքում Մարիան մի մարդու էր սպանել, և այդ մարդու ոգին վրեժ էր լուծում նրանից: Այդ ուրվականը ծրագրում էր Մարիայի ողջ կյանքի ընթացքում հալածել նրան: Ցավոք սրտի, Մարիան երկար չապրեց: 16 տարեկանում նա թույն խմեց: Երբ նա մահացավ, ուրվականը հանգիստ թողեց Մարիայի տունը:  

 7  Քերոլ Քոմփտոնը

sb10068539o-0011980-ականների սկզբներին Քոմփտոնը Իտալիայում դայակ էր աշխատում, սակայն նրա գործերը լավ չէին ընթանում: Երբ նա դեռևս իր առաջին գործատուների ընտանիքում էր ապրում, նրա գլխին մի նկար ընկավ, և նա վնասվածք ստացավ: Նա այդ ընտանիքի անդամների հետ Ալպերում գտնվող իրենց հանգստյան տանն ապրելու գնաց, սակայն արձակուրդի ընթացքում այնտեղ հրդեհ գրանցվեց, և տունը վառվեց: Երբ նա այդ ընտանիքի անդամների հետ վերադարձավ տուն, տան տարբեր անկյուններում անսպասելիորեն սկսեց հրդեհ բռնկվել: Մի անգամ հրդեհ բռնկվեց այդ ընտանիքի զավակի սենյակում, ինչից հետո որոշվեց Քոմփտոնին ազատել աշխատանքից:  

Քոմփտոնը նոր աշխատանք գտավ Թոնթիների ընտանիքում: Կարճ ժամանակ անց տան տարբեր առարկաները սկսեցին օդում թռչել, իսկ ներքնակներից մեկը վառվեց: Թոնթիները հավանաբար չէին կասկածում, որ այս ամենը կարող է կապված լինել Քոմփտոնի հետ, ուստի նրանք չէին շտապում աշխատանքից հեռացնել Քոմփտոնին, սակայն այսպես երկար չշարունակվեց: Երբ Թոնթիների երեք տարեկան դուստր Ագնեսի սենյակում հրդեհ բռնկվեց, Թոնթիների ընտանիքը դատական գործ հարուցեց Քոմփտոնի դեմ, և նրան ձերբակալեցին: Նա մեղադրվում էր տունը հրդեհելու և կանխամտածված սպանության փորձ կատարելու մեջ: Բարեբախտաբար, հրդեհներից և ոչ մեկի ժամանակ տուժողներ չեղան:  

Դատավարությունը վերածվեց մեդիաշոուի: Հասարակությունը այնպիսի տպավորություն էր ստացել, որ Քոմփտոնը վհուկ է: Ագնեսի տատիկը նրան հրապարակայնորեն մեղադրեց վհուկության մեջ: Դատարանի մոտ հավաքվել էին մի խումբ կաթոլիկներ և բարձրաձայն աղոթքներ էին մրմնջում: Միջազգային մամուլում Քոմփտոնի դատավարությունը «Վհուկի դատավարություն» անվանումը ստացավ: Պարահոգեբան Գայ Լիոն Փլեյֆեյրը առաջարկեց օգնության ձեռք մեկնել և պաշտպանել Քոմփտոնին: 

Դատավարությունը տևեց 16 շաբաթ: Այդ ժամանակահատվածում Քոմփտոնը բանտում էր պահվում: Ոչ ոք չէր տեսել նրան հրդեհ գցելիս, ինչն էլ դժվարացնում էր մեղադրող կողմի գործը: Թվում էր, թե հրդեհներն ու ընկնող իրերը հետապնդում էին այս կնոջը: Ի վերջո, նա մեղավոր ճանաչվեց տունը հրդեհելու մեջ, սակայն կանխամտածված սպանության մեղադրանքը հանվեց: Դատավորը որոշեց, որ 16 ամսվա ազատազրկումը բավարար էր իբրև պատժամիջոց: Ուստի դատավարության ավարտից հետո Քոմփտոնին ազատ արձակեցին: Քոմփտոնը վերադարձավ Միացյալ Թագավորություն և գիրք գրեց իր հետ պատահածի մասին: Գիրքը կոչվում է «Սնոտիապաշտություն. այն դայակի իրական պատմությունը, որին վհուկ են անվանում»:

 6  Կովենտրիի ուրվականը

Անգլիայի Կովենտրի քաղաքում բնակվող ընտանիքներից մեկը այս տեսանյութը ինտերնետում տեղադրելուց հետո կարճ ժամանակում հայտնի դարձավ: Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է զգեստապահարանի դուռը բացվում և աթոռն ինքն իրեն տեղաշարժվում սենյակում: Այս տեսանյութը նկարահանվել է Լիզա Մենինգի տանը:

Կովենտրիի բնակիչ Լիզա Մենինգը պնդում էր, որ իրենց հետապնդող պոլտերգեյստը սպանել է իրենց ընտանիքին պատկանող առողջ շանը՝ աստիճաններից ցած հրելով նրան: Որպեսզի ապացուցի, որ իր պնդումները հավաստի են, Մենինգը կանչեց Բրիտանիայի ամենանշանավոր էքստրասենսներից մեկին՝ Դերեք Աքորային և խնդրեց նրան օգնել իրեն: Աքորան ուրվականի հետ կապ հաստատեց: Էքստրասենսն ասաց, որ այս ամենի հետևում կանգնած էր Ջիմ անունով կատաղի ոգին: Նա Մենինգի տնից հեռացրեց այդ ոգուն: Մենինգը բավականին գոհ մնաց Աքորայի կատարած աշխատանքի արդյունքից և ասաց.

- Պարզապես զարմանալի է, թե որքան արագ այս ամենը կատարվեց: Ես երջանիկ եմ, որ հիմա կարող եմ հանգիստ ապրել իմ բնակարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել