1in.am-ը գրում է.

Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները Սերբիայի հետ կարող են շատ ավելի խորն ու բազմակողմանի լինել, քան այսօր են: Այս մասին հայ-սերբական համաժողովի ժամանակ հայտարարեց Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը: Նրա խոսքով՝ Սերբիան շահագրգռված է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը ավելացնելու և առևտրի ապրանքների տեսականին ընդլայնելու հարցում: 

Անցած տարի՝ 2013-ին, Հայաստանի և Սերբիայի առևտրաշրջանառությունը կազմել է 8.2 մլն դոլար, ինչը, Սերբիայի արտգործնախարարի խոսքով, աննշան ծավալ է: Այնուամենայնիվ, դրական միտում նկատվում է՝ 2012-ի համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 4 անգամ: 

Մրկիչի խոսքով՝ Սերբիայի և Հայաստանի համագործակցությունը կխորանա նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացման դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել