Times.am-ը գրում է.

Վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ մենք ձերբազատվել են վախից: Հանգիստ ապրում ենք, շփվում հարևանների հետ, խանութներ գնում, մարդկանց հետ խոսում: Երևանը խաղաղասեր մարդկանց քաղաք է, իսկ հայերը` մեծ սրտով բարյացակամ ժողովուրդ»:

Վերոնշյալ խոսքերի հեղինակն ադրբեջանցի Ջավիդ Օրուջևն է: Սույն թվականի հունվարի 29-ին նա իր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ հայ-վրացական սահմանում անցել է Հայաստանի տարածք և օգնություն խնդրել հայկական կողմից:

Voskanapat.info կայքի խմբագիր Լևոն Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում նա պատմել է, որ իր ընտանիքը միայն Հայաստանում կարող է իրեն անվտանգ զգալ: «Սա միակ վայրն է, որտեղ Ալիևի ձեռքերը չեն կարող մեզ հասնել: Մենք հասկանում էինք, որ Եվրոպայում նրանք ամենուր ունեն մարդասպան իդրիսներ (Իդրիսն այն մարդն է, ով սպառնացել է Օրուջևի ընտանիքին – խմբ.): Իսկ Հայաստանը նրանց համար անհասանելի երկիր է… Ահա թե ինչու ենք ընտրել Հայաստանը», - պատմում է Ջավիդ Օրուջևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել