1in.am-ը գրում է.

Թուրքիան կոչ է անում չեղյալ հայտարարել հանրաքվեն Ղրիմում: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Անկարան անում է հնարավոր ամեն ինչ՝ Ղրիմում իրավիճակի քաղաքական կարգավորման ուղիներ գտնելու համար» ,- ասել է նա:

Դավութօղլուն նշել է, որ Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորման համար մինչև հիմա ձեռնարկած ջանքերը որևէ արդյունք չեն տվել:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ղրիմը Ուկրաինայի անբաժան մասն է և երկրում տիրող անկայում իրավիճակը կարող է անդրադառնալ Սևծովյան ամբողջ տարածաշրջանի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել