Life.panorama.am-ը գրում է.

Life.Panorama.am-ը գարնանային տոնական ու գեղեցիկ զրույց ունեցավ երիատասարդ, կայտառ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ:
Մեր զրույցից պարզվեց, որ Անահիտը ոչ միայն իր կերտած կերպարներում, այլև կյանքում սիրում է անակնկալներ մատուցել, ինքնատիպ է ու կենսախինդ:
Իր գեղեցիկ մտահղացումների ու տոնական անցուդարձի մասին մեզ պատմեց դերասանուհին:
-Անահիտ, ինչպե՞ս եք անցկացրել մարտի 8-ը:
-Նախ ասեմ, որ մարտի 8-ը ինձ համար սկսվեց գիշերվանից: Մինչև ժ. 24:00 նկարահանման հրապարակում էի, այնուհետև ամուսինս եկավ, պարզապես ասաց շնորհավոր ու միասին տուն գնացինք: Նա ցույց էր տալիս՝ կարծես սովորական մի օր է, ոչինչ էլ չի եղել: Բայց երբ մտանք տուն, տեսա, որ ամբողջ տունը փուչիկներով զարդարված է, աղջիկներս մեծ կտորից սիրտ էին կտրել-պատրաստել, վրան գրել էին մոր մասին բանաստեղծություններ ու ակրոստիկոսներ: Տունը զարդարված էր նաև գեղեցիկ բացիկներով, իսկ մեջտեղում դրված էր ամուսնուս նվերը:
-Եվ ի՞նչ նվեր:
-Ինձ համար պրոֆեսիոնալ կիթառ է առել, որը համար շատ-շատ թանկարժեք նվեր է՝ կարևորության առումով: Շա՜տ էի ուրախացել, ցնցված էի ու մինչև գիշերվա ժ. 4-ը չէի կարողանում քնել հուզմունքից: Չէի սպասում…
-Փաստորեն այդ գիշեր ձեր հարևանները արթուն են մնացել:
-Ոչ-ոչ, չեմ անհանգստացրել: Նվագածս ավելի շուտ աղջիկներիս համար օրորոցային էր, ոչ թե ռոքային կատարում: Ի դեպ, մեր տոնախմբությունը դրանով չավարտվեց: Հաջորդ օրը երեկոյան ամուսնուս ընկերները եկան և նորից շատ գեղեցիկ նշեցինք:
-Կնոջ համար նվերի արժեքը նշանակություն ունի՞, արդյոք էական դեր է խաղում:
-Ինձ համար բացարձակ կապ չունի գինը: Ես բնույթով շատ ռոմատիկ եմ, փոքր ուշադրությունն ինձ համար ավելի կարևոր է, քան մեծ ու թանկարժեք նվերները:Ինքս էլ նախընտրում եմ յուրօրինակ նվերներ անել, և ոչ թե ուղղակի նյութ:
-Իսկ ինքներդ ձեր ամուսնու համար անակնկալներ արե՞լ եք երբևէ:
-Շա՜տ-շա՜տ, գրեթե բոլոր առիթներին մեծ անակնկալներ եմ անում: Օրինակ, ծննդյան օրը ամուսնուս վավերագրական ֆիլմ եմ նվիրել իր իսկ մասին: Ֆիլմում ընդգրկել էի մանկության, պատանեկության, դպրոցական, աշխատանքային ընկերներին, հարազատներին: Բոլոր բարեկամները իր մասին հետաքրքիր ու հիշարժան դեպքեր են պատմել: Մի խոսքով, տարբեր տարիքների կադրերով, լուսանկարներով գեղեցիկ բան էի պատրաստել: Երբ գիշերը ժամը 24:00-ին ֆիլմը միացրեցի, շատ էր հուզվել: Բայց ասեմ, որ դրանով չէի սահմանափակվել, նաև սերենադ էի հրավիրել, ինքս էլ նրանց հանդերձանքից էի կրում: Շատ է սիրում սաքսոֆոն ու կիթառ: Ինչպես նաև կարմիր գորգ էի փռել, նրան կանգնեցրել էի մեջտեղում, ցուցանակի վրա գրել էի «Տարվա լավագույն նարդի խաղացող»: Ամուսնուս «պարգևատրեցի» դիպլոմով ու նարդու տեսքով գեղեցիկ ժամացույցով: Այդ «պարգևատրմանը» ներկա էին նաև նրա ընկերները, փոքրիկ ձայնագրություն ունեի, որտեղ նշվում էր, որ թեկնածուների միջից նա է «հաղթում»…Բոլորն ապշել էին, ինքը՝ նույնպես (ծիծաղելով): Այնպես որ շատ եմ սիրում յուրահատուկ բաներ նվիրել, ինքը միշտ ինձանից սպասում է հետաքրքիր մի բան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ