Lragir.am-ը գրում է.

Վարդան Պետրոսյանի նկատմամբ մարտի 12-ին նախանշված դատավարությունն, ըստ ամենայնի, կհետաձգվի: Այս մասին հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանի ընտանիքը Ֆրասիայից նոր փաստաբաններ է հրավիրել, որոնք, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանեն մարտի 25-ին:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց նաև որ այսօր պտրաստվում է վաղվա դատական նիստը հերաձգելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Ինչ վերաբերում է Վարդան Պետրոսյանի ընտանիքի` տուժող կողմի հետ բանակցություններին, ապա Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ դրանք դեռ ընթացքի մեջ են, ուստի դատական գործընթացը կարող է խանգարել:   «Եթե ես դատարանում ապացույցներ ներկայացնեմ, մտավախություն ունեմ, որ այդ բանակացությունները կձախողվեն»,- նշեց փաստաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել