Tert.am-ը գրում է.
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում զարմացած են «Հայաստանի սպառողների միության» նախագահի այն հայտարարությունից, որ ծաղկի շուկայում 50 և ավելի տոկոս թանկացման համար դիմելու է ՏՄՊՊՀ:
Tert.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի քարտուղար Գայանե Սահակյանը՝ ավելացնելով. «Արմեն Պողոսյանը ՏՄՊՊՀ-ի հասարակական խորհրդի անդամ է և շատ լավ գիտի, որ օրենքով հանձնաժողովը կարող է վերահսկողություն իրականացնել միայն բարձր կենտրոնացվածություն ունեցող կամ, այլ կերպ ասած, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների դեպքում: Ծաղկի շուկան դրանց ոլորտին չի պատկանում, այստեղ կան հարյուրավոր, հազարավոր տնտեսվարողներ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/03/11/gayane-sahakyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



