Որ մեր երկրում հեռուստատեսությունը վաղուց բարձիթողի վիճակում է, հասկանալի է. բայց լավ, «Արմենիա» հեռուստաընկերությունում մի խելքը գլխին մարդ չկա՞, որ ասի` առանց հումորի ու մենակ այլասերություն, անմակարդակություն տարածող «Կարգին սքեթչերը», հատկապես, իրենց խայտառակությունն են: Հասկացանք՝ մասնավոր հեռուստաընկերություն եք, բայց հո մեր ժողովուրդը ձեր ձեռքը կրակը չի՞ ընկել. ինչո՞ւ եք ժողովրդին զոմբիացնում էդ անհումոր -հումորով ու բաց տեսարաններով: Շատերը խելք կունենան, չեն նայի, բայց քանի որ ազգի կեսը էլի վերևների բարձիթողության հետևանքով գործազուրկ է,արդեն սովորության ուժով կսկսեն նայել: Էս ի՞նչ եք անում. հեռուստաընկերության անունն էլ «Արմենիա» եք դրել, կարծեք մեր հնավանդ Արմենիո գանձերն եք շաղ տալու:
Հ. Գ. Էնպիսի հումոր մատուցեք, որ միայն դուք չծիծաղեք ձեր արածի վրա: Հումոր....ո՜ւր էր, թե հումոր լիներ, կամ մյուս` հայերենի կաղացող իմացությամբ հաղորդավարն ու իր հումորից հեռու մեկնաբանությունները` «Քոմենթ»-ում, կամ....Ուֆ...
Հ. Գ. Երկու վայրկյան պատահմամբ միացված մնա` կստանաս ամբողջ օրդ փչացնող աղբի չափաբաժինը: