Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի Պետդուման մտադիր է մարտի 21-ին քննարկել Ղրիմը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ «Սպրավեդլիվայա Ռոսսիյա» կուսակցության պատգամավորների օրինագիծը, հայտարարել է «Եդինայա Ռոսսիյա» խմբակցության պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Օրինագծով սահմանվում է ՌԴ կազմ նոր տարածքների մտնելու կանոնները: Ըստ օրինագծի, առաջարկվում է, որ միջազգային պայմանագրի կնքման անհնարինության և տվյալ երկրում արդյունավետ պետական իշխանության բացակայության պայմաններում, որը կպաշտպաներ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ՌԴ կազմ նոր տարածքների ընդունումն իրականացվում է տվյալ տարածքում անցկացված հանրաքվեի արդյունքներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել