Araratnews.am-ը գրում է.
Առնվազն 16 մարդ է զոհվել, 5 ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Եգիպտոսում ուղևորատար ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ճանապարհի այն հատվածում, որը հեղեղվել էր հորդառատ անձրևների պատճառով։ Ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, ինչի հետևանքով այն բախվել է բեռնատարին և կողաշրջվել։
Վերջին մի քանի օրերին Եգիպտոսում հորդառատ անձրևների պատճառով տեղի են ունեցել բազմաթիվ ՃՏՊ-ներ, ինչի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



