Lragir.am-ը գրում է.

Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող և անհետացած Boeing 777 ինքնաթիռում ահաբեկչության վարկածը չի հաստատվում: Երկու տղամարդկանց, ում համարում էին ինքնաթիռի հավանական գրավողներ, փախստականներ են, տեղեկացնում է Ռոյթերզը:

Երկու տղամարդ, իրոք, ինքնաթիռ են նստել՝ օգտվելով ավստրիական և իտալական գողացված անձնագրերից: Կուալա Լումպուրում գտնվել է այն մարդը, ով վաճառել է անձնագրերը: Նա բացատրել է, որ գնորդներն Իրանի քաղաքացիներ են եղել, իր մանկության ընկերները: Նրանց անձնագրերը պետք էին Ամստեդրամ մեկնելու համար, որտեղ հույս ունեին հասնել Պեկինից:

Վաճառողի խոսքով, նրանցից մեկի նպատակը Ֆրանկֆուրտ հասնելն էր, որտեղ իր մայրն է ապրում, իսկ երկրորդ փախստականը ցանկանում էր Դանիա հասնել:

Գողացված անձնագրերով ինքնաթիռ մտնելը ծնել էր հնարավոր ահաբեկչության վարկածը:

Ռադարների տեսադաշտից կորած ինքնաթիռի որոնումը շարունակվում է արդեն 4 օր, սակայն ոչ մի հետք դեռևս չի գտնվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել