1in.am-ը գրում է.
Մոտ 150 մարդ Վաշինգտոն նահանգում՝ ներգաղթյալների պահման կենտրոնում, շարունակում են հացադուլը՝ ի նշան բողոքի արտաքսման և իրենց նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի դեմ: Այս մասին գրում է BBC-ն:
Տակոմա քաղաքի ներգաղթյալների պահման կենտրոնում գտնվում է 1300 մարդ, որոնց արտաքսում է սպառնում:
Հացադուլը հայտարարվել է 4 օր առաջ: Ակցիայի սկզբում դրան մասնակցել է 750 մարդ:
Համաձայն օրենքի՝ եթե պահման կենտրոնում ներգաղթյալը 72 ժամ հրաժարվում է ուտելիքից, նա պետք է տեղափոխվի հիվանդանոց՝ բժշկական հետազոտության:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_256825.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



