«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում փոփոխություն է սպասվում Աժ էթիկայի հանձնաժողովի ղեկավար կազմում։ Հանձնաժողովի նախագահ, ապա՝ ավելի ուշ փոխնախագահ է դառնալու ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։

Այժմ այս պաշտոնը զբաղեցնում է Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ 
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դ. Հարությունյանը հաստատեց այս փաստը՝ նշելով, որ նման որոշում կայացնելու պատճառն իր աշխատանքային ծանրաբեռնվածությունն է։

Հիշեցնենք, որ այս պաշտոնը ռոտացիոն սկզբունքով 6 ամիս զբաղեցնելու են ընդդիմադիր ամենամեծ խմբակցության՝ ՀԱԿ–ի և իշխանական ամենամեծ խմբակցության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները։

Նշենք, որ Դ. Հարությունյանը ղեկավարում է Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը, հիմա նաև՝ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել