«Կիրակի օրը Հայաստանի 40 համայնքներում տեղի ունեցած գյուղապետական ընտրությունները կրկնել են նախորդ ՏԻՄ ընտրությունների տխուր ռեկորդները:

Միայն 2 համայնքում է, որ գործող ՀՀԿ-ական գյուղապետերը պարտվել են։ 

Ընտրություններն այնքան անմրցակցային էին, որ գյուղերից մեկում այն անցել է տնավարի մթնոլորտում։ Ըստ ընտրությունները դիտարկող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, Արարատի մարզի Հայանիստ համայնքի ավագանու անդամներից մեկը ընտրատեղամասում միրգ և սուրճ է հյուրասիրել։ Ընտրություններին մասնակցությունը եղել է շատ ցածր, միջինը 40-45 տոկոս»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել