Լավ, դիցուք, ես տարրական կրթություն ունեմ, խելքս սպորտից, մասնավորապես՝ ֆուտբոլից, չի կտրում:
Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս կարելի է մեդիայի աշխատողների ու հանրության դիմաց հրապարակայնորեն մեղադրել ազգային հավաքականի ֆուտբոլիստ(ներ)ին՝ ընկերական խաղում բաց թողած գոլի պատճառով: Դուք խոսում եք, որ չպետք է ճնշում գործադրել ֆուտբոլիստների վրա, սակայն րոպեներ անց ձեր իսկ բերանից հնչած խոսքն հակադարձում է դրան նախորդող ասածին: 
Ես չգիտեմ՝ գուցե տվյալ պարագայում հարցը լրիվ այլ է. դուք համակրանք ունեք Ոսկանյանի, հակակրանք՝ Արզումանյանի ու կրտսեր Եդիգարյանի նկատմամբ, սակայն, ամեն դեպքում, չեմ կարծում:
Ուղեղիս մեջ չի տեղավորվում. բացատրե՛ք:

Հ.Գ. Ինչ լավ էր, որ չգնացի ասուլիսին. ներվայնացած հետ էի գալու:

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել