Aysor.am-ը գրում է.

2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 768 դեպք, 2012թ.hամեմատ դեպքերն աճել են 3.8%-ով: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից:

Արձանագրված ինքնասպանության դեպքերը կազմել են 203-ը, որոնք 2012թ. համեմատությամբ նվազել են 5.1%-ով: Ընդ որում, 2013թ. արձանագրված ինքնասպանության դեպքերն ավելացել են կանանց շրջանում, մասնավորապես՝ 30-ից բարձր տարիքի, իսկ տղամարդկանց շրջանում` նվազել են:

Ինքնասպանության փորձերը, նախորդ տարվա համեմատ աճել են 7.4%- ով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել