Life.panorama.am-ը գրում է.
Բեմական կապիկները պակիստանյան շատ քաղաքների կենսակերպի առանձնահատուկ մասն են կազմում: Նրանք վառ գունավորմամբ տարբեր զգեստներ են կրում և զվարճացնում են մարդկանց: Պակիստանցիների համար այս կապիկները եկամտի կարևոր աղբյուր են:
Կապիկներին, որպես կանոն, որսում են վաղ հասակում և վարժեցնում են: Վարժեցված կապիկը կարող է ամսական 20-30 հազար ռուփի կամ 190 – 285 դոլար եկամուտ ապահովել:
46-ամյա Աթոլլա Նիեզին, որ կապիկ վարժեցնող է, երեք կապիկ ունի: Նա ասում է, որ կապիկներին սիրում է սեփական երեխաների նման: Կապիկները նրա համար օրական 500 ռուփի կամ 5 դոլար գումար են ապահովում, որի շնորհիվ կարողանում է կերակրել 8 հոգուց բաղկացած ընտանիքը:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել