Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 24-ամյա Հակոբ Դավթյանը, Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին, Սալով Աղբյուր կոչվող հատվածում իր կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի 20 ԼՍ 271 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 7 մետր կողաշրջվելով հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանն ու ուղևորներ Մարտունի քաղաքի բնակիչներ 25-ամյա Տիգրան Դավուդյանը, 24-ամյա Լևոն Ալեքսանյանը, 24-ամյա Հովիկ Հակոբյանը և Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ 28-ամյա Արսեն Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել