Մամիկոն Խոջոյանի հիշողությունը մասամբ վերականգնվել էPanorama.am-ը գրում է.

Մամիկոն Խոջոյանի հիշողությունը մասամբ վերականգնվել է, նա խոսում է, բայց դժվարությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի բարիչ Կարեն Մանուկյանը:

Վնասվածքաբանության բաժանմունքում նրան հետազոտում են, Կարեն Մանուկյանը ներկայացրեց հիվանդի վիճակը. «Տրավմաներ, ծնկոսկրի, բազկոսկրի կոտրվածքներ, սալջարդված վերքեր, քերծվածքներ»:

Նա նշեց, որ հիմա նախապատրաստվում են վիրահատության: Այն կիրականացնեն, երբ Մամիկոն Խոջոյանի վիճակը թույլ տա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել