Եթե ես մի օր արտագաղթեմ՝ դա ունենալու է մի պատճառ, և դա իշխանությունը չէ, ոչ էլ ընդդիմությունը... դա ժողովուրդն է... Արտագաղթելու են ժողովրդի անտարբերության պատճառով. ժողովրդի, որը մտածում է՝ մենակ իրան լավ լինի, ջհանդամը, թե կողքդ սովից չեն կոտորվում... Ժողովրդի, որը ասում է՝ ինձ չի վերաբերվում այս կան այն օրենքը, թալանում է իր ախպորը կամ քրոջը... Ժողովրդի, որը Մարտի 8-ին ծաղիկներ է ծախում 10 անգամ թանկ ու սգո ծառայությունների վրա միլիոններ է աշխատում, ժողովրդի, որը հոսանքի մարդու հետ կարա պայմանավորվի, որ փողը քիչ մուծի՝ իմանալով, որ էդ փողը գրելու են մի ուրիշի վրա... Ժողովրդի, որը կասսիր աշխատելով, ավել թիվ է խփում իր հարևանի վրա, ժողովրդի, որը կորցնում է կարեկցանքն ու միասնականությունը... Ժողովրդի, որը մոռացել է ապրել իրական կյանքով... Հուսամ՝ չի գա այդ օրը, որ ես արտագաղթեմ, որովհետև դա կլինի իմ ազգասեր լինելու վերջին օրը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/IndividuumCastingProduction/posts/687022384678021?stream_ref=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել