Ladynews.am-ը գրում է.
Ճարպերը մաշող կոկտեյլները հրաշալի միջոց են ավելորդ քաշից ազատվելու համար: Դրանք արագացնում են նյութափոխոնակությունը, բթացնում սովի զգացողությունը և օրգանիզմը սնում վիտամիններուվ ու հանքային հյութերով:
Ներկայացնում ենք նիհարելու համար այդ արդյունավետ ըմպելիքների լավագույն հնգյակը:
Ինչպե՞ ս պատրաստել Ճարպերը մաշող կոկտեյլներ տնային պայմաններում:
Իրականում, չկա ավելի հեշտ բան: Այն ամենը, ինչ ձեզ պետք կգա, դա «ճիշտ» բաղադրիչներն են և լավ տրամադրությունը:
Ինչո ՞ ւ են այս ընպելիքները համարվում Ճարպեր մաշող: Այն պատճառով, որ դրանց պատրաստման համար օգտագործվում են նյութափոխանակությունը խթանող մթերք, մրգեր, համենունքներ:
Բաղադրատոմս 1.
Կիտրոնով և անանուխով այս թեթև կոկտեյլը կդառնա օրվա լավ սկիզբ: Կառույգացնի, կլիցքավորի էներգիայով և կօգնի ազատվել ավելորդ սանտիմետրերից:
Անհրաժեշտ են.
Կիվի՝ 1 հատ,
կիտրոն՝ 2 կտոր,
մանանեխ՝ 7 ցողուն,
ջուր՝ 100 միլիլիտր,
մեղր՝ ըստ ճաշակի և ցանկության:
Պատրաստման եղանակը.
1.Կիվին մաքրել և կտրտել ոչ մեծ մասերի: Լցնել բլենդերի մեջ:
2.Կիվիի վրա ավելացնել կիտրոնը, լավ խառնել:
3.Օգտագործել պատրաստելուց անմիջապես հետո:
Բաղադրատոմս 2.
Էկզոտիկ մրգերի սիրահարներին շատ դուր կգա արքայախնձորով և թուրինջով պատրաստվող այս կոկտեյլը: Սրանք դդումի կորիզների համադրությամբ ճարպերը մաշող լավագույն միջոցներից են:
Անհրաժեշտ են.
Թուրինջ՝ ¼ հատ,
արքայախնձոր՝ 4 կտոր,
կեֆիր՝ 250 միլիլիտր,
դդումի կորիզ՝ 60 գրամ,
կոկոսի յուղ՝ 30 միլիլիտր:
1.Մաքրել թուրինջը և արքայախնձորը, կտրտել մանր կտորների և լցնել բլենդերի մեջ:
2.Մրգերի վրա ավելացնել կեֆիրը, դդումի կորիզներն ու կոկոսի յուղը և լավ խառնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ