Տոն, որն իրար «դեմ» է հանում երկու սեռերին, երբ տղամարդիկ բողոքում են, թե ինչու իրենց տոնը պետք է նշվի մեկ օրով, իսկ կանանց պետք է մեկ ամբողջ ամիս տրամադրվի: Մյուս կողմից, տղամարդիկ անում են ամեն հնարավորը, որ օրիգինալ նվերներ պատրաստեն, իսկ կանայք ջանք չեն խնայում, որ այդ օրը էլ ավելի փայլեն իրենց գեղեցկությամբ:
ArmStar.am-ն այս օրերին ներկայացնում է հայտնի տղամարդկանց շնորհավորանքները, սիրելի կանանց համար պատրաստած անկանկալները և այն ամենն, ինչ կապված է կանանց միամսյակի հետ:

Նարբե Պողոսյան
Կանայք, որոնց անպայման պետք է շնորհավորեք
Մայրս, կինս, քույրս, կնոջս քույրերը: Նրանց ես միշտ շնորհավորում եմ:
Կարևորու՞մ եք մայրիկի նախասիրությունները նվեր ընտրելիս
Ո՛չ, նվիրում եմ այն, ինչ ես եմ սիրում: Իմ նվերն է, իմ կողմից է, և սիրում եմ նվիրել այն, ինչ իմ մքտով է անցել

Նվեր ընտրելիս ու՞մ հետ եք խորհրդակցում
Միայնակ եմ ընտրում, ոչ մեկի հետ չեմ խորհրդակցում: Մեկ-երկու խանութ մտնելուց հետո եմ որոշում, թե ինչ պետք է գնեմ:
Ամենաօրիգինալ նվերը, որ նվիրել եք միամսյակի առթիվ
Ես ընդհանրապես այնպիսի մարդ եմ, որ չեմ սիրում տոներին նվերներ անել, ամբողջ տարվա ընթացքում պետք է անկնկալներ պատրաստել: Չկա դեռևս այդպիսի օրիգինալ նվեր, որը կառանձնացնեմ:
Ի՞նչ նվերներ եք պատրաստել այս տարվա համար
Տոնի համար դեռ ոչ մի բան չեմ որոշել:

Պարտադի՞ր է Ձեզ համար նվեր գնելը , թե՞ սրտից բխող շնորհավորանքն ավելի եքկարևորում
Ինձ համար ամենակարևորն անկեղծությունն է : Շնորհավորելով կարողանում ես էներգիադ փոխանցել դիմացինիդ: Ինձ համար նվերը պարտադիր չէ , սրտանց շնորհավորանքն ավելի նախընտրելի է :
Ընկերական շրջապատի աղջիկների համար նվեր պատրաստու՞մ եք
Եթե մեր ընտանիքի մտերիմ ընկերներն են, ապա միայն ծաղիկ եմ նվիրում:
Շարունակությունը` այստեղ