Esem.am-ը գրում է.
Երգչուհի Սիլվա Հակոբյանը մարտի 8-ն անցկացրել է Մոսկվայում` մասնակցելով տեղի «Հայկական ռադիոյի» կազմակերպած համերգին: Երգչուհին ESem.am-ին պատմեց, որ Հայաստանից միայն ինքն է հրավիրված եղել, թեև Ռուսաստանում բնակվող երգիչներ ու ռուսական էստրադայի ներկայացուցիչներ ևս մասնակցել են միջոցառմանը:

Երգչուհուն շատ է ուրախացրել այն փաստը, որ իր երգերի հնչյուների ներքո ուրախացել է ոչ միայն հայ, այլև ռուս հանդիսատեսը: «Շատ լավ Մարտի 8 ունեցա. մի շարք շնորհավորանքներ ստացա: Ռուսաստանի հայերը շատ ակտիվ են,-ասաց Սիլվան, ով համերգից հետո հանդիպել է իր վաղեմի ընկեր Դավիթ Մինասյանին,- Շատ լավ ժամանակ անցկացրեցինք. hիշեցինք մեր ջահել օրերը:)»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.esem.am/news/article/view/1/9311/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել