Tert.am-ը գրում է.

Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ռեստորանում 1987 թ. ծնված Էյներ Խ.-ի և 1969 թ. ծնված Հրայր Հ.-ի մասնակցությամբ Մարտի 8-ին` ժամը 21:30-ի սահմաններում, վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկություններ են ստացվել Ոստիկանության Գորիսի բաժնում, և այն Tert.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Էյներ Խ.-ն և Հրայր Հ.-ն հրավիրվել են բաժին: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Ինչպես Tert.am-ին փոխանցեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, միջադեպի մասնակիցների շարքում է հենց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել