Asekose.am-ը գրում է.
«Արմենիա» հեռուստաընկերությամբ մեկնարկում է և մի քանի ամիս շարունակ հեռուստադիտողի հետ է լինելու «Տնփեսա 2» սիտկոմը, որտեղ հեռուստադիտողը կծանոթանա նոր կերպաների հետ և որտեղ տեղի կունենան նոր` էլ ավելի հետաքրքիր զարգացումներ:
Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապվել սիտկոմի գլխավոր դերակատարներից մեկի`Շուշաննա Թովմասյանի հետ` պարզելու երկրորդ եթերաշրջանի կերպարային փոփոխությունների, մանրամասների, ինչպես նաև դերասանուհու հետագա գործունեության մասին:
Asekose.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ Շուշաննան նշեց, որ երկրորդ եթերաշրջանում նրանք ունեն երկու նոր դերակատար:
«Տնփեսա 2»-ում Անուշիկը ենթարկվել է իմիջային փոփոխությունների և արդեն ստիպում է Մանուկին խանդել իրեն` ի շնորհիվ նոր կերպարներից մեկի` Դավիթի: Երկրորդ եթերաշրջանի հիմքը սիրո եռանկունին է: Եթե սիրում ես, ապա նաև խանդում ես»:
Դերասանուհին նշեց, որ Դավիթի կերպարը մարմնավորել է արդեն հայտնի Կարլ Մուրադյանը, ով մինչ այս նկարահանվել է տարբեր հեռուստասերիալներում և գովազդներում: Ըստ դերասանուհու խոսքերի` մարդիկ երկրորդ եթերաշրջանում ակնկալում էին ծանոթանալ Մանուկի ծնողների հետ, քանի որ առաջին եթերաշրջանը այդպես էր վերջացել, սակայն այստեղ տեղի է ունեցել սցենարային կտրուկ փոփոխություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ