Ladynews.am-ը գրում է.

Սիրելու և սիրվելու ցանկությունն ավելի է ուժեղանում գարնանը: Շրջապատում բոլորը քայլում են զույգերով, համբուրվում:

Զույգ չունենալը դեռևս հուսալքվելու պատճառ չէ. եթե դեռ չեք հանդիպել այն մարդուն, ում հետ կշարունակեք Ձեր կյանքի ուղին, ապա դա չի նշանակում, որ պետք է նստեք տանն ու սպասեք նրա հայտնվելուն: Օգտվեք հնարավորությունից, որ դեռ ազատ եք ժամադրություններից, չունեք տնային պարտականություններ. ճիշտ ժամանակն է՝ Ձեզ նվիրեք զվարճանքին  և արկածներին: Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում մի քանի հետաքրքիր զբաղմունք, որոնցով կարող եք զբաղվել, քանի դեռ Ձեր երկրորդ կեսը չի հայտնվել:

Միայնակ մեկնեք հանգստի: Կարևոր է, որ մեկնեք միայնակ՝ առանց որևէ մեկի ընկերակցության, սովորելով ամեն ինչ հաղթահարել ինքնուրույն: Ընտրեք այնպիսի երկիր, որի մասին քիչ տեղեկություն ունեք, գնեք տոմս և կարգի բերեք փաստաթղթերը: Դրեք Ձեր առջև նպատակ՝ ծանոթանալ տեղի բնակչության հետ, իմանալ ամեն ինչ տվյալ երկրի մասին, ունենալ 1 000 լուսանկար և ճաշակել տվյալ երկրի ազգային խոհանոցի բոլոր ուտեստները: Նպատակը մեկն է՝ հասկանալ, որ աշխարհը հիասքանչ է, զարմանալի և ամենակարևորը՝ հետաքրքիր: Իսկ Դուք՝ որպես լիարժեք անհատականություն, հեշտությամբ կարող եք բազմաթիվ նորություններ բացահայտել:

Հաճախեք խոհարարական դասընթացների: Եթե ոչ խոհանոցային, ապա այլ նախասիրություն ընտրեք և ազատ ժամանակը տրամադրեք այն զարգացնելուն, քանի դեռ ունեք հնարավորություն: Ժամանակ մի կորցրեք. բազմոցին կարելի է պառկել նաև 80 տարեկանում, իսկ իսպաներեն կարող եք սովորել միայն հիմա: Բացի դա` հնարավորություն կունենաք Ձեր պատրաստած ուտեստներով կամ այլ հետաքրքրություններով հպարտանալ, երբ Ձեր  երկրորդ կեսը հայտնվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել