1762- Թուլուզում անվահարությամբ մահապատժի ենթարկվեց բողոքական Ժան Կալասը, ինչը հանգեցրեց Վոլտերի՝ կրոնական հանդուրժողականության դեմ շարժման մեկնարկին:

File:CalasChapbook.jpg

1806- Ալեքսանդր I-ին կայսեր հրամանով ստեղծվեց Մոսկովյան Կրեմլի թանգարանը:

1845- Ծնվեց Ալեքսանդր III-ը՝ Ռոմանովների տոհմին պատկանող կայսեր, որ իշխել է 1881-1894թթ.-ին:

1862- ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության կողմից առաջին անգամ երկրում շրջանառության մեջ ներդրվեցին թղթադրամները:

1876- Հեռախոս հայտնագործելու արտոնագիրը ստանալուց երեք օր անց Ալեքսանդր Բելը առաջին անգամ կարողացավ զանգահարել հարևան սենյակում գտնվող իր օգնականին:

1905- Լոնդում հիմնվեց «Չելսի» ֆուտբոլային ակումբը:


1910- Չինաստանում արգելվեց ստրկությունը:

1910- Իր մոնոպլանով առաջին գիշերային թռիչքներն իրականացրեց ֆրանսիացի Էմիլ Օբրենն: Նրա երկու թռիչքները սկսեցին և ավարտվեցին Վիլալուգանո (Արգենտինա) օդանավակայանում:

1918- Գերմանական սպառնալիքի պատճառով Խորհրդային Համագումարը բանաձև ընդունեց մայրաքաղաքը Պետրոգրադից ժամանակավորպես Մոսկվա տեղափոխելու մասին:  

1920- Օլստերական ազգայնականների խորհուրդը ընդունեց «Իռլանդիայի մասին կառավարական» օրենքը՝ ըստ որի, այն պետք է երկու մասի բաժանվեր՝ Հարավային և Հյուսիային:

1926- Ծնվել է Ալեքսանդր Սերգեևիչ Զացեպինը, ով «Ադամանդե ձեռքը», «Կովկասյան գերուհին» և մի շարք այլ ֆիլմերի երգերի հեղինակն էր:


1940- Մահացել է Միխաիլ Բուլգակովը, ռուս դրամատուրգ և գրող  («Սպիտակ գվարդիա», «Վարպետը և Մարգարիտան»)

1940- Ծնվել է Չակ Նորիսը, ամերիկացի կինոդերասան, մարտարվեստների վարպետ:


1945- Տոկիոն ռմբկոծվում է ԱՄՆ-ի ավիացիայի կողմից: Մահացավ 80-100.000 մարդ:

1957- Ծնվել է Ուսամա բեն Լադենը, սաուդյան շեյխ, «№1 ահաբեկիչը»:


1960- Կանադայում հնդկացիները ձայնի իրավունք ստացան:  

1977- ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի տիեզերագնացների մի քանի խմբեր հայտնաբերեցին Ուրանի օղակները:


1982- «Մոլորակների շքերթը», չնայած բոլոր ասեկոսներին և սնահավատություններին, անցավ առանց որևէ աղետների:

1987- Վատիկանում հրատարակվեց «Հուշաթերթ մարդկային կյանքի ակունքների և ծննդաբերության փառահեղության մասին. պատասխաններ այսօրվա որոշ հարցերին», որտեղ դատապարտվել են արհեստական բեղմնավորման մեթոդները և կային մարդկային կենդանի նորածնի հետ փորձարկումներ կատարելու արգելքի կոչեր:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել