Հայեր ջան, այսօր հավաքվել է 1.100.000 դրամին մոտ գումար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երիտասարդներին, ովքեր ամբողջ Կենտրոնով մեկ ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի օգնեն Կարենին ու բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չէին անցնում: Շնորհակալություն բոլորիդ, հաջորդ կիրակի նույնպես հավաքվելու ենք:
Հյուսիսային պողոտայում Գայանեին է մոտեցել Չեխական ավիաուղիների տնօրենը և խոստացել, որ Կարենի ինքնաթիռի տոմսը ինքն է ապահովելու:
Մի բան էլ ասեմ, որ սիրտս հանգստանա. երեխեքն էսօր ասեցին, որ գյուղնախարարն ա մոտեցել ու ..... Ես մտածում էի, որ մի նորմալ գումար գցած կլինի, բայց արի ու տես, որ մեր քյասիբ նախարարը 1000 դրամ ա գցել ընդամենը: Երեխեքն ասեցին, որ իրենք չեն ճանաչել, կողքից մի մարդ է ասել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել