1in.am-ը գրում է.
Պարտքային արժեթղթերի գլոբալ շուկայի ծավալը 2013թ. կեսի դրությամբ աճել է մինչև 100 տրիլիոն դոլարի՝ 2007թ. կեսերի 70 տրիլիոն դոլարի համեմատ: Ինչպես հաղորդում է RBK-ն, նման տվյալներ է պարունակում Միջազգային հաշվարկների բանկի (BIS) եռամսյակային հաշվետվությունը:
Պարտքային պարտականությունների խոշորագույն էմիտենտը պետական սեկտորն է, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով բյուջեի ծախսերի աճը ֆինանսական ճգնաժամի ժամանակ և դրանից հետո: BIS-ի վիճակագրության համաձայն՝ պետական արժեթղթերի ծավալը 2013թ. հունիսի դրությամբ կազմել է շուրջ 43 տրիլիոն դոլար, ինչը 80%-ով շատ է 2007թ. համեմատ:
Կորպորատիվ սեկտորի շուկայական պարտականությունները՝ չհաշված ֆինանսական ընկերությունները, 2013թ. գերազանցել են 10 տրիլիոն դոլարը:
2007-2013թթ. կեսերին բաժնետոմսերի համաշխարհային շուկան կորցրել է 3.86 տրիլիոն դոլար. 2013թ. հունիսին այն գնահատվել է 53.8 տրիլիոն դոլար:



