Life.panorama.am-ը գրում է.

Երգի պետական թատրոնի սան Գևորգ Մարտիրոսյանը կույր լսումների ժամանակ երգի առաջին իսկ հնչյուններից գրավեց «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին, ապա ձեռք բերեց երկրպագուների այնպիսի բանակ, որոնք նրա` եզրափակիչ չանցնելու դեպքում էլ պնդում էին, որ հաղթողը Գևորգն է: Իսկ հետո երգիչը մեկը մյուսի հետևից թողարկեց երգեր, որոնք դարձան հիթ:
Life.panorama.am-ը զրուցել է Գևորգի հետ նրա` թատրոնից դուրս գալու, մրցույթների ընձեռած հնարավորությունների, իր թողարկած կոմերցիոն երգերի, իրականացված ու չիրականացված նպատակների և վերջապես` անձնական կյանքի մասին:
-Մինչև երգիչ դառնալը ֆուտբոլիստ էիք. այս ոլորտից հեռանալու միակ պատճառը վնասվածք ստանա՞լն էր:
-Ֆուտբոլից հեռանալուս պատճառը միայն ստացածս վնասվածքը չէր: Մի պահ եկավ, որ պետք է տեղափոխվեի «Միկա» ֆուտբոլային ակումբ ու չստացվեց: Հետո զորակոչվեցի բանակ ու դադար եղավ մոտս: Կարճ ասած` հիասթափվեցի, քանի որ այն ժամանակ համապատասխան պայմաններ չկային: Բայց շատ եմ ափսոսում, որ այդպես ստացվեց. կարծում եմ` լավ ֆուտբոլիստ կդառնայի:
-Ե՞րբ որոշեցիք, որ երգն է ձեր աշխարհը և սկսեցիք լրջորեն քայլեր անել այս ոլորտում:
-Ասեմ, ունեմ երաժշտական կրթություն. ջութակ եմ նվագել և շատ մոտ եմ եղել երաժշտությանը: Այնպես ստացվեց, որ բանակից զորացրվելուց հետո հայտնվեցի Երգի պետական թատրոնում ու ամեն բան սկսեց խորանալ: Նշեմ նաև, որ մայրիկիս երազանքն էր, որ ես երգարվեստի ոլորտում գործեմ, ու դա ինձ ստիպեց, որ ընդունվեմ Երգի թատրոն:
-Մասնակցել եք «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթ-փառատոնին և զբաղեցրել երրորդ տեղը, բացի մրցանակից ի՞նչ տվեց այն ձեզ:
-Մրցույթի շնորհիվ ձեռք բերեցի ոչ միայն լավ ընկերներ, շրջապատ, այլ նաև`մեծ փորձ: Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն իմ շատ սիրելի Արթուր Գրիգորիչն էր, և նրա հետ աշխատելը ևս մեծ ձեռքբերում էր:
-Իսկ ինչու՞ դուրս եկաք Երգի պետական թատրոնից, որտեղ նաև աշխատում էիք:
-Պատճառն ակումբներում աշխատելու հանգմանքն էր: Ինձ պետք էր գումար վաստակել, իսկ լինել թատրոնում և միաժամանակ աշխատել ակումբում` գրեթե անհնար է: Բայց եթե մեր պետական աշխատավարձերը բարձր լինեին, երևի թե դուրս չէի գա թատրոնից: Ինչպես կասեր Արթուր Գրիգորիչը`ավելի հեշտ ճանապարհ ընտրեցի գումար վաստակելու համար, բայց կարևորը` դա անում եմ սեփական քրտինքով:
-Արթուր Գրիգորիչն ի՞նչ կարծիք ունի ձեր ներկայիս երգերի մասին:
-Կարծում եմ, որ նրա կարծիքն այդքան էլ դրական չի լինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



