Բավական տարօրինակ զարգացումներ է ստանում Վահրամ Սահակյանի ծեծի գործը: Սկզբում լուսանկար հայտնվեց մակագրությամբ, որ Վահրամին դաժան ծեծել են, ապա Վահրամն անձամբ հաստատեց լուրն ու ասաց, որ դիմել է Ոստիկանություն այդ առթիվ: Հավելեց, որ զբաղվում են արդեն: Ապա լրագրողի հարցին, թե Ոստիկանությունում ինչ նորություն կա Վահրամի թեմայով, ասեցին, որ մանրամասները հետո կհաղորդեն: Հիմա էլ համացնցում Ոստիկանության հերքումն է տարածվում, թե իբր նման հաղորդագրություն իրենք չենք ստացել, տարածված տեղեկությունն էլ չի համապասխանում իրականությանը: Դե եթե հաղորդագրություն չկար, էլ ի՞նչ մանրամասներ էին պատրաստվում հաղորդել: Մի խոսքով տարօրինակ է, թե այն որ ծեծելուց հետո Վահրամին նկարել են ու նկարը տարածել, թե այն որ ծեծված Վահրամը հիվանդանոց չի գնացել, թե այն որ Ոստիկանությունը տեղյակ չի գործից:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gterlemezyan/posts/206699036122683
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել