Բեռնար Շալանդ. Անհնար է 6 կմ պակաս վազելով` հաղթել նման մակարդակումArmsport.am-ը գրում է.

Այսօր, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում մամուլի ասուլիս տվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը: Ասուլիսի սկզբում Ռուբեն Հայրապետյանն ասաց հետեւյալը.

«Գործադիր կոմիտեն հաստատեց մարզչի թեկնածությունը: Կարծիքներ կային, որ ուշացնում ենք մարզչի նշանակումը: Ես համամիտ չեմ: Բազմաթիվ մարզիչների հետ ենք բանակցել եւ եկել ենք այն համոզմունքին, որ հենց Բեռնար Շալանդն է այն մարզիչ, ով կարող է հաջողությամբ աշխատել Հայաստանի հավաքականում»:

- Ռուսաստանի հետ խաղի վերաբերյալ:

- (Ռուբեն Հայրապետյան) Մենք շատ վատ ենք հանդես եկել: Սպասելի էր, քանի որ երբեք մարտ ամսին մեր հավաքականի խաղացողները պատրաստ չեն լինում: Ինձ համար ցավալի էր, որ մեր հավաքականի որոշ բարձրակարգ խաղացողներ ֆունկցիոնալ վատ վիճակում էին եկել:

- (Բեռնար Շալանդ) Ես կարող եմ ասել, որ ֆիզիկական վիճակը լավ մակարդակի վրա էր: Ես միայն վիճակագրական տվյալներներ կարող եմ նշել: Հայաստանն այդ խաղում 116 կմ է վազել, իսկ Ռուսաստանը` 122 կմ: Անհնար է 6կմ պակաս վազելով` հաղթել նման մակարդակով: Այս հավաքականն ի զորու հաղթելու, եթե ցույց տա իր հնարավորությունները:

- Ում հետ էր բանակցում ՀՖՖ-ն:

- (Ռուբեն Հայրապետյան) Կոռեկտ չի լինի, որ անուններ տամ: Բանակցել ենք 49 մարզիչների հետ:

- Հարց մարզչին. Դուք դիտել եք արդեն Հայաստանի խաղը: Հնարավո՞ր է դուրս գալ «Եվրո-2016» եզրափակիչ փուլ:

- Այսօր` ոչ, իսկ վաղը` այո: Ես ուսումնասիրել եմ նախորդ շրջանի բոլոր խաղերը: Մենք շատ մոտ էինք` երեք միավոր: Եթե մենք պարտվել ենք Մալթային, ապա նշանակում է, որ մեծ հնարավորություն ենք կորցրել: Ես վստահ եմ, որ Հայաստանն ի զորու է լուծել բարդ խնդիրներ:

- Հարց մարզչին. Շատ է նշվում, որ Հայաստանը պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի: Ինչ կարող եք Դուք ասել այդ կապակցությամբ:

- Կարող եմ ասել, որ ճիշտ եք: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք շատ ուժեղ հարձակման գիծ, բայց պետք է արտերկրում փորձենք գտնել ուժեղ պաշտպաններ, իսկ եթե չկարողանանք, ապա պետք է աշխատանք եղած պաշտպանների հետ: Մենք ուշադրություն ենք դարձնում ամբողջ թիմին, ոչ միայն պաշտպանությանը: Հարձակվողներն էլ պետք է նահանջեն եւ պաշտպանվեն: Մենք չունենք Սիլվայի նման պաշտպաններ:

- (Ռուբեն Հայրապետյան) Երբ Հայաստանի հավաքականը հաղթում է Դանիային, ոչ ոք չի խոսում, որ պաշտպանությունը թույլ է: Ֆուտբոլը թիմային խաղ է: Մենք ունենք պաշտպաններ, որոնցով շատ հզոր խաղեր ենք հաղթել: Ռուսաստանի հետ խաղում հարձակման գիծն ավելի մեղավոր է եղել: Խնդրում եմ բոլորիդ, լավ ուսումնասիրել ֆուտբոլը:

- Հարց մարզչին. Դուք ներկա էիք Հայաստանի առաջնության 16-րդ տուրի հանդիպումներին: Ի՞նչ տպավորություն ստացաք այդ խաղերից:

- Այո, ես տեսել եմ երեք խաղ: Իրականում այժմ լուրջ չի լինի` կարծիք հայտնելու համար: Եթե համեմատենք այլ առաջնությունների հետ, ապա խնդիրը հիմնականում արագության մեջ է:

- Ինչպես եք պատկերացնում Ձեր կյանքը Հայաստանում ֆուտբոլից դուրս:

- Սա ներկայումս հարց է ինձ համար, բայց կարծում եմ, որ հետաքրքիր կլինի ինձ համար բացահայտել Հայաստանը: Մայիսին ես Հայաստան կժամանեմ կնոջս հետ: Ես ցանկանում եմ Հայաստանում լավ աշխատել եւ հավաքականին տանել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Մեկ հարց լրագրողներին. ի՞նչ օր էր 2013թ. հոկտեմբերի 15-ը:

- Իտալիա-Հայաստան…

- Ես այդ օրը փոխում է հեռուստալիքները եւ հանկարծք տեսա, որ խաղը սկսվելուց 10 րոպե անց, Հայաստանը հաղթում է 1:0 հաշվով: Ես դիտեցի խաղն ամբողջությամբ եւ ինձ համար մեծ անակնկալ էր Հայաստանի խաղը: Ես գիտեի միայն Հենրիխին, իսկ մնացածները բացահայտում էր: Ես չէի կարող մտածել, որ կարող եմ գլխավորել այս հավաքականը: Երբ եկավ հրավեր Հայաստանից, ես երկար չեմ մտածել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել