Նիկոլ Փաշինյանը դեմ է քննչական կոմիտեի մասին օրինագծին և դրա համար ունի պատճառներPanorama.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկելու ՀՀ քննչական կոմիտե ստեղծելու մասին օինագծին, որով առաջարկվում է ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական կոմիտեների կազմի հիման վրա ստեղծել մեկ քննչական կոմիտե: 

Ազգային ժողովում այսօր մեկնարկած քառօրյա նիստում կոմիտեի մասին օրինագծի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ իրավական համակարգում բարձրաձայնված բարեփոխումները չեն նպաստել աղմկահարույց մի շարք հանցագործությունների բացահայտմանը: 

«Օրինակ, ոստիկանության պետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության գործը չի բացահայտվել, օրինակ մարտի 1-ի տասը սպանությունները մինչև օրս բացահայտված չեն, օրինակ` Ավետիք Բուդաղյանի սպանությունը բացահայտված չէ, չնայած ամենաշարքային «ուչաստկովին» երբ նայեր ու լսեր դեպքերի տեսաձայնագրությունը, ընդամենը մի քանի օրում կբացահայտեր, թե ով է պանել Ավետիք Բուդաղյանին: Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած հարձակումները մինչև օրս բացահայտված չեն, իսկ երբ կարդում ես ակտիվիստ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով նախաքննության մասին հրապարակումները, զարմանում ես, որ 21-րդ դարում աշխարհում կա մի երկիր, որտեղ նախաքննությունը տեղի է ունենում ցինիզմի այդպիսի աննկարագրելի աստիճանով: Հարց է ծագում` նախկին կառուցվածքային փոփոխությունները ինչու որակական փոփոխություն չեն բերել մեր նախաքննությանը: Պատասխանը պարզ է` այդ փոփոխությունները որպես կանոն ունեցել են ձև և չեն ունեցել բովանդակություն: Իսկ եթե ունեցել են բովանդակություն, ապա դա եղել է ոչ թե իրավական, այլ ներիշխանական, ինտրիգային, կոնյուկտուրային ու նաև անձնավորված», -հայտարարեց Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել