Մամիկոն Խոջոյանին տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք Panorama.am-ը գրում է.

Մամիկոն Խոջոյանին տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք: Այս մասինPanorama.am-ին տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օռլովը:

«Հարազատների հետ շփվում է, արդեն մեր հարցերին էլ էր պատասխանում»,- ասաց բաժանմունքի վարիչը:

Նա նշեց, որ Մամիկոն Խոջոյանին վիրահատելու հարցը կորոշեն վնասվածքաբանները:

Panorama.am-ը տեղեկացրել էր, որ գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել մարտի 6-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել