Այսօր ազգի համար ամենաօրհասական խնդիրը լուծվում է ֆեյք խորհրդարանի կողմից. ուղղակի այս խելոքները չեն հասկանում, որ անկախ ֆեյքերն ու լուրջ կայքերը մի քանի ակնթարթում օրինական հակահարված կտան մեր մտքի գիգանտներին: Բիոզուգարանասեր ազգընտիրները փորձում են մեկ անգամ ևս խեղդել ազատ արտահայտվողների ձայնը. մի փոքրիկ նկատառում. գուցե ոչ բոլորը, բայց լուրջ օգտատերերը հասկանում են, թե որ ֆեյքն է իրական, որը` ներդրված: Իմիջիայլոց, եթե վաղը լուրջ ֆեյքերը անվանափոխվեն որպես բելգիացի Ասատուր Ասատուրյանի կամ գերմանացի Պեշիկթաշ Պեշիկթաշիլյանի ու տեղում դառնան բոլոր կայքերի խմբագիրների ամենամանկության ընկերները, ի՞նչ եք անելու: Բյուջեից մի 200.000.000 գումար եք հատկացնելու, որ գնաք Եվրոպա ու դատի տաք Պեշիկթաշիլին, երբ նա նյութ գրի, ասենք, ձեզանից մեկի մորաքրոջ թումբանների մասի՞ն: Չստացված օրենքների հեղինակնե, արգելեք հայհոյախառն քոմենթները, անձնական վիրավորանք պարունակող օրենքները, բայց մի սպանեք ազատ արտահայտվողների իրավունքները:



