Emedia.am-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը Ռուսաստանի հետ մեծ արձագանք գտավ հատկապես ռուսական մամուլում: Մասնավորապես մարզական փորձառու մեկնաբան Ալեքսանդր Բուբնովը լուրջ քննադատության էր ենթարկել մեր թիմի պաշտպանությունը: Այդ առիթով eMedia.am-ը զրուցել է մի քանի այլ ռուս մեկնաբանների հետ:
Գեորգի Չերդանցև - «НТВ+ Футбол» ՀԸ մեկնաբան
- Գեորգի, ինչպե՞ս կբնութագրեք Ռուսաստան-Հայաստան հանդիպումը:
- Ճիշտն ասած, արդյունքն ինձ ընդհանուր առմամբ զարմացրեց: Ես կարծում էի, որ մերոնք այդքան շատ չէին ձգտի հաղթանակի: Բայց տղաները ցույց տվեցին, որ ձգտում ու նպատակասլացություն ունեն, չնայած որ խաղն ընկերական էր:
- Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի խաղի մասին:
- Իհարկե, լավ բաներ շատ չեմ կարող ասել: Ընդհանուր խաղը դժգույն էր, մռայլ: Երկու թիմերն էլ դեռևս նախապատրաստական փուլում են: Հայաստանի թիմի կազմում երևում էր ձգտումը: Նրանք փորձում էին ինչ-որ բան անել, սակայն ոչինչ չէր ստացվում:
- Համաձա՞յն եք Ալեքսանդր Բուբնովի այն հայտարարությանը, որ Հայաստանի հավաքականի պաշտպանությունն «անգրագետ» խաղ ցուցադրեց:
- Միանշանակ, ձեր թիմի խաղը հետին գծում չտպավորեց: Իրոք, խնդիրներ կան: Դրանք անպայման պետք է լուծել: Չէի ասի, որ «անգրագետ» էր, բայց որ սխալները շատ էին, կարծում եմ, Ձեզ համար էլ էր ակներև:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



